Հարցին՝ եթե անցյալի հետ հաշիվները փակենք, դուք մեղքի զգացողություն չունե՞ք, Սյամոն բացասական պատասխան է տվել ու եղած-չեղածի համար մեղավոր հռչակել արցախցիներին ու Հայաստանի իշխանություններին՝ 99-ին իրեն ազատելուց հետո բանակը «քանդելու»: Միաժամանակ Սյամոն հայտարարել է, թե իրեն հեռացրել են այն պատճառով, որ ինքը չէր թալանում Արցախը, այլ դեռ մի բան էլ աշխատավարձեր էր բարձրացնում՝ բարելավելով արցախահայերի կենսամակարդակը: 

 

Այն, որ Սյամոն մեղքի զգացողություն չունի, չի կարող տարօրինակ նկատվել. մեղքի զգացողւթյուն ունենալու համար հարկ է նախ որոշակի բարոյական չափանիշներ ունենալ, մի քիչ մարդ լինել, բացարձակ անասուն չլինել, իսկ այս դեպքում, ավաղ, պատկերն անմխիթար է: Ինչ վերաբերում է Արցախից ռադ արվելուն, ապա Սյամոյի բերած հիմնավորումներն ու բացատրությունները լրիվ հորինածին են. նրան Արցախը մերժել էր ոչ թե մարդկանց աշխատավարձերը բարձարցնելու, այլ այն «բեսպրեդելի» պատճառով, որ տիրում էր հայկական երկրորդ պետությունում Սյամոյի օրոք: Սյամոն բոլորի կյանքը դժոխքի էր վերածել՝ երկիրը սեփական հոր դուքյանը սարքելով: Ահա դա էր պատճառը, որ անհրաժեշտություն էր առաջացել նրանից ազատվել ցանկացած գնով: 

 

Սյամոն, բնականբար, չի կարող կանգնել ու ուղիղ եթերներում ու ասել, թե ինչու են իրականում իրեն Արցախից վտարել, Հայաստանից էլ տասնամյաներով ոտքը կտրել, քանի որ նա չի կարող հանդես գալ այնպիսի մի ինքնախոստովանությաբ, որը կարող է ջախջախել կարիերային. որտե՞ղ եք տեսել սեփական մեղքերը հանրայնորեն խոստովանող կամ մեղա եկող սրիկաների…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել